Բեթհովենի մազափունջը Լոնդոնում Sotheby՚s-ի աճուրդում է դրվել 19 հազար դոլարով
Sotheby՚s անգլիական աճուրդային տունը վաճառքի է հանել Լյուդվիգ վան Բեթհովենի (1770-1827 թթ.) «զգալի մազափունջը», որը գերմանացի կոմպոզիտորն ինքն է կտրել եւ իր դաշնակահար ընկերոջը՝ Անտոն Հալմին, հանձնել 1826 թվականին: