ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած սարսափելի վթարից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), …
The post ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած սարսափելի վթարից appeared first on ԳԱԼԱ.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:
Ն.Ա.-ն և Ն. Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ս.Հ.-ն, Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ժամը 22:35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի ԲԿ է տեղափոխվել ևս 2 տուժած՝ Դ.Ս.-ն (ծնված 2004 թ., գյուղ Երասխ) և Կ.Ն.-ն (ծնված 1998 թ., գյուղ Արմաշ): Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար (Դ.Ս.-ի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ, իսկ Կ.Ն.-ի մոտ` սրտի առիթմիա): Դ. Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Վ.Ա.-ն (ծնված 1962 թ.), մահացել է:
Ըստ նախնական տվյալների՝ կա 13 տուժած: Ցավոք, հնարավոր չեղավ խուսափել զոհերից. պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:
The post ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած սարսափելի վթարից appeared first on ԳԱԼԱ.