«Ինտերն» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել Լուկակուին. աղբյուր
Armsport-ը գրում է.
«Ինտերը» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել Ռոմելու Լուկակուին։ «Ներաձուրիները» զգալի քայլեր են կատարել այդ ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Ինտերի» սպորտային տնօրեն Պիերո Աուսիլիոն ժամանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք։ Լոնդոնում Աուսիլիոն հանդիպումներ է ունենալու ՄՅՈւ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի սկսի բանակցությունները բելգիացի հարձակվողի տեղափոխության վերաբերյալ։
Ավելի վաղ Լուկակուն հայտարարել էր, որ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն լավագույնն է աշխարհում։
«Ինտերը» հրաժարվել է գնել Էդին Ջեկոյի տրանսֆերը։ Բոսնիացի ֆուտբոլիստի համար «Ռոման» 20 միլիոն եվրո է ուզում, մինչդեռ միլանյան ակումբը պատրաստ չէ 33-ամյա բոսնիացու համար այդքան գումար վճարել։