Թրամփը զանգահարել է տիեզերք՝ շնորհավորելու կին տիեզերագնացներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգել է բաց տիեզերք, որպեսզի շնորհավորի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քրիստինա Կուկին և Ջեսիկա Մեյրին՝ բաց տիեզերք կանանց առաջին մուտքի առիթով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Նախագահը տիեզերագնացների որպիսությունը հարցնելուց հետո իր խոսքում ասել է «Սա առաջին անգամ է, որ կինը տիեզերակայնից դուրս է գտնվում, շնորհավորում եմ Ձեզ: Այն, ինչ դուք անում եք, անհավանական է, չեմ կարծում, որ ես այդ քայլին կգնայի»:
Թրամփը նշել է, որ սա կանանց առաջին մուտքն է բաց տիեզերք՝ տիեզերակայանի արտաքին մակերևույթի վրա փոփոխության նպատակով:
Ջեսիկան, պատասխանելով նախագահին, նշել է, որ իրենք չափից դուրս մեծ ձեռքբերում չեն համարում սա, որովհետև մինչև իրենց շատ կանայք են եղել բաց տիեզերքում, ուղղակի առաջին անգամ երկու կին աշխատում են դրսից:
Երկու տիեզերագնացների մուտքը բաց տիեզերք շարունակվել է ծրագրված 5,5 ժամից ավելի:
Կուկի համար սա 4-րդ մուտքն էր բաց տիեզերք, իսկ Մեյրի համար՝ առաջինը: