Արարատի մարզում Volkswagen-ը բախվել է ЗИЛ-ին. կա վիրավոր. Shamshyan.com
Հոկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 64-ամյա Վրեժ Ա-ն, վարելով Volkswagen մակնիշի 70 ZO 100 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանպարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհին կայանված Արտաշատի բնակիչ՝ 59-ամյա Սպարտակ Օ-ին պատկանող ЗИЛ մակնիշի 46 QQ 444 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վրեժ Ա-ի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 66-ամյա Մարուսիա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչև նշված վթարը, այդ վայրում մեկ այլ ավտովթար է տեղի ունեցել քարով բարձված ЗИЛ մակնիշի 34 AC 61 համարանիշի, Kia մակնիշի 83 MM 808 համարանիշի և մեկ այլ ավտոմեքենայի մասնակցությամբ, և քարով բարձված ЗИЛ-ի վարորդը օգնություն է խնդրել իր ընկերոջից, որպեսզի նա իր բեռնատարով ժամանի նշված վայր, որպեսզի քարը տեղափոխեն, ինչից հետո տեղի է ունեցել վթարը։