Դևիդ Բեքհեմը երեխաներին տարել է Կալիֆոռնիա՝ ցույց տալու իր պատվին կանգնեցված արձանը (տեսանյութ)
Անգլիական ֆուտբոլի բոլոր ժամանակների մեծագույն աստղերից մեկի՝ Դևիդ Բեքհեմի արձանը բացվել է այս տարվա մայիսին` Կալիֆոռնիայի Քարսոն քաղաքում: Մարզական այգում գտնվող արձանն ի պատիվ իրենց նախկին թիմակցի տեղադրել են LA Galaxy-ի ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է Daily mail-ը, անցյալ գիշեր Բեքհեմներն ուղևորվել են Քարսոն: Բեքհեմ ամուսինները՝ Դևիդն ու Վիկտորյան, որոշել են երեխաներին տանել տեսնելու հայրիկի քանդակը:
Արձանի դիտարկման պահը, թե ինչպես են 20-ամյա Բրուքլինը, 17-ամյա Ռոմեոն, 14-ամյա Քրուզը և 8-ամյա Հարփերն ուսումնասիրում այն, տեսագրել և սոցցանում հրապարակել է Դևիդ Բեքհեմը:
Տղաներին տպավորել է արձանը, երբ հայրը ցույց է տվել, որ իրենց անունները փորագրված են մարզակոշիկների վրա: