Տնտեսության աճի արդյունքները զգում են միայն նախարարներն ու կառավարության էլիտան
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք եռամսյակների տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Դրանց համաձայն՝ բարձր աճերը Հայաստանի տնտեսության մեջ շարունակվում են, չնայած արդյունքները հասարակության հիմնական զանգվածներին հասանելի չեն։ Ու դեռ հայտնի չէ, թե երբ հասանելի կլինեն։