Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես ի՞նչ տեղի ունցավ անցնող 24 ժամվա ընթացքում: Այս 24 ժամվա ընթացքում Թուրքիան իր ողջ թշվառությամբ երևաց աշխարհին: Իդլիբում, ինչպես սիրիական մնացած բնակավայրերում, գաղտագողի փորձում էր ռազմական գործողություն իրականացնել: Նա չպետք է գտնվեր այնտեղ, որտեղ հարվածներ էին հասցրել սիրիական ուժերը, մինչդեռ նա այնտեղ էր և …
The post 24 ժամվա ընթացքում Թուրքիան իր ողջ թշվառությամբ երևաց աշխարհին. թուրքագետ appeared first on ԳԱԼԱ.
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես ի՞նչ տեղի ունցավ անցնող 24 ժամվա ընթացքում: Այս 24 ժամվա ընթացքում Թուրքիան իր ողջ թշվառությամբ երևաց աշխարհին:
Իդլիբում, ինչպես սիրիական մնացած բնակավայրերում, գաղտագողի փորձում էր ռազմական գործողություն իրականացնել: Նա չպետք է գտնվեր այնտեղ, որտեղ հարվածներ էին հասցրել սիրիական ուժերը, մինչդեռ նա այնտեղ էր և սատարում էր ահաբեկիչներին: Ասել, որ ռուսները կամ սիրիացիները չգիտեին դրա մասին, միամտություն կլինի, սակայն որոշեցին, որ պետք է խստագույնս պատժեն Թուրքիային իր այդ տմարդի պահվածքի համար: Իդլիբում գլխովին ջախջախվելուց հետո Էրդողանը հրամայում է Թուրքիայում անջատել սոցիալական ցանցերը, քանի որ մտահոգություն ուներ, որ կարող է հակակառավարական բողոքի ցույցեր սկսվեն սոցցանցերի օգնությամբ: Արյունալի պարտությունից հետո զանգահարում է Փենթագոն, ենթադրում եմ, որպեսզի Սիրիայում գտնվող ամերիկյան ուժերն իրեն օգնություն ցուցաբերեն, սակայն իզուր, ԱՄՆ-ը սահմանափակվում է հայտարարությամբ: Զանգահարում է ՆԱՏՕ, կրկին ռազմական օգնության ակնկալիքով, այստեղ ևս մեծ է հիասթափությունը, քանի որ ՆԱՏՕ-ն ևս բավարարվում է հայտարարությամբ: Գործի է դնում ավանդական շանտաժը, հայտարարում է, որ բացում է փախստականների դռները դեպի Եվրոպա, իսկ աշխարհից՝ զրո արձագանք: Էրդողանի խուճապահար անվտանգության նիստը, քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումները, ուղերձով ժողովրդին դիմելը ևս չեն հանգստացնում իրեն, և նա ստիպված գնում է ուղիղ երկխոսության: Այս անգամ զանգահարում է Պուտինին և խնդրում հանդիպում, իսկ Պուտինը, ենթադրում եմ, որ Էրդողանի առջև պայման է դնում քննարկման շրջանակների հետ կապված: Դա ավելի ակնհայտ է դառնում հեռախոսազրույցից հետո Լավրովի հայտարարությունից՝ սիրիական զորքին չխանգարել ահաբեկիչների դեմ պայքարում, ռազմավարական նշանակության երկու ճանապարհների լիակատար վերահսկողություն… Ահա այսօրվա Թուրքիան իր ողջ «հմայքով»»:
|
The post 24 ժամվա ընթացքում Թուրքիան իր ողջ թշվառությամբ երևաց աշխարհին. թուրքագետ appeared first on ԳԱԼԱ.