Իրանում բարձրաստիճան զինվորական է մահացել կորոնավիրուսից
Իրանում կորոնավիրուսից մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Նասեր Շաաբանին: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ զինվորականը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ծառայել է 37 տարի: Հիվանդության ընթացքի մասին մանրամասներ չի հաղորդվում: Նշենք, որ վերջին տվյալներով Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 514, ապաքինված հիվանդների թիվը՝ …