Արդարադատության նախարարության պարզաբանումը՝ Փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության վերաբերյալ
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում 27.04.2020թ. տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում, որով նախատեսում էր քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման ժամանակ նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, ինչպես նաև կապված նրա լիազորությունների իրականացման հետ վերջինիս վիրավորելը և զրպարտելը: Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում …