Բեռլինի օդանավակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեռլինի հյուսիսային շրջանում՝ «Տեգել» օդանավակայանի մոտակայքում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի արտակարգ ծառայություններին, պահեստային տարածքներ են այրվում, տուժածներ չկան:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է կիրակի ցերեկվա ժամերին: Բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ մի քանի պահեստ է այրվում:
Դեպքի վայրում փրկարար ծառայության 110 աշխատակից է գտնվում, որոնք պայքարում են կրակի դեմ մի քանի ուղղություններով:
Հրդեհի վայրից հսկայական ծխի սյուն է օդ բարձրանում, որը տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից: