Մի՛ արեք կեղծիքներ. Արայիկ Հարությունյանը առաջին դասարանցիների ծնողներին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է.
Առաջին դասարանցիների հայտագրման համակարգն այսօր արձանագրել է, որ փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ: Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները:
Հիշեցնեմ, որ հունիսի 11-ից հայտագրման համակարգը բացվում է բոլորի համար: Ուշադիր եղե՛ք և բաց չթողե՛ք պահը
The post Մի՛ արեք կեղծիքներ. Արայիկ Հարությունյանը առաջին դասարանցիների ծնողներին appeared first on ԳԱԼԱ.