Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում կորոնավիրուսից մահվան մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում կորոնավիրուսից մահվան 334 նոր դեպք է գրանցվել երեքշաբթի՝ մեկօրյա նոր ռեկորդ գրանցելով: Ինչպես հայտնում է CNN-ը, ընդհանուր մահացության ցուցանիշը նահանգում հասել է 9522-ի:
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ պաշտոնատար անձինք հայտնել են, որ կորոնավիրուսից ամենից շատ տուժած նահանգում մեկ օրում վարակման 5545 դեպք է գրանցվել՝ վարակման ընդհանուր դեպքերը հասցնելով 150․138-ի:
Նշվում է, որ Սան Պաուլոյի վարչական կենտրոնում, որը համարվում է Բրազիլիայում վիրուսի տարածման էպիկենտրոնը, և այլ քաղաքներում ամսվա սկզբին սկսել են մեղմացնել համավարակով պայմանավորված սահմանափակումները:
Ըստ Worldometers.info կայքի տվյալների՝ հարավամերիկյան երկրում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 719․499 դեպք, որոնցից 37․840–ը՝ մահվան ելքով: Հիվանդների գրեթե կեսը՝ 325․602 մարդ, ապաքինվել է: