ԶԼՄ-ները հայտնել են Իրաքում ամերիկյան ավիաբազայի հրթիռակոծման մասին
Հրթիռակոծվել է Իրաքում գտնվող «Թաջի» ավիաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:
«Հրթիռն ընկել է «Թաջի» բազայի վրա, որտեղ գտնվում են ԱՄՆ զինվորականները»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Զոհերի և նյութական վնասի մասին, որոնք կարող են հասցված լինել ավիահարվածի հետևանքով, տվյալներ դեռևս չեն հաղորդվում:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Թաջի» ավիաբազայի տարածքում 15 ոչ մեծ հրթիռ էր ընկել մարտին, ինչի հետևանքով կոալիցիայի 3 զինծառայող էր զոհվել, ևս 12-ը՝ վիրավորվել: