Թրամփը հայտարարել է նոր գերձայնային հրթիռի մասին, որը 17 անգամ ավելի արագ է լինելու ներկայիս գերարագ հրթիռից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտել է նորագույն ամերիկյան գերձայնային հրթիռի հատկությունները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հրթիռը կարող է խոցել շուրջ 70 սմ տրամագիծ ունեցող նպատակակետը 1600 կմ հեռավորությունից:
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ նոր հրթիռը 17 անգամ ավելի արագ է լինելու, քան ներկա պահին ողջ աշխարհում հասանելի ամենաարագ հրթիռը: Միևնույն ժամանակ Թրամփը չի մասնավորեցրել, թե երբ այդ զենքը հասանելի կլինի: