Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունը մեծ առաջընթաց է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում
Հայազգի գիտնական, գործարար ու բարերար Նուբար Աֆեյանին պատկանող ամերիկյան Moderna ընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում: Մկների վրա փորձարկումների նախնական արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութի մեկ չափաբաժինը կարող է կանխել վարակը: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է bioRxiv-ում: Այնուամենայնիվ Moderna-ում նշել են, որ մկների վրա կատարված փորձարկումները չեն երաշխավորում նույն դրական արդյունքները …
The post Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունը մեծ առաջընթաց է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում appeared first on ԳԱԼԱ.
Հայազգի գիտնական, գործարար ու բարերար Նուբար Աֆեյանին պատկանող ամերիկյան Moderna ընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում:
Մկների վրա փորձարկումների նախնական արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութի մեկ չափաբաժինը կարող է կանխել վարակը: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է bioRxiv-ում:
Այնուամենայնիվ Moderna-ում նշել են, որ մկների վրա կատարված փորձարկումները չեն երաշխավորում նույն դրական արդյունքները մարդկանց փորձարկման դեպքում:
Ընկերությունը փորձարկման վերջնական փուլը պատրաստվում է անցկացնել հուլիսին: Փորձարկմանը կմասնակցի 30 հազար կամավոր:
The post Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունը մեծ առաջընթաց է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում appeared first on ԳԱԼԱ.