Խոշոր ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Nissan X-Trail-ն ու ВАЗ 2107-ը. 4 վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: 4 հոգի, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Տաշիր» բժշկական կենտրոն: «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, …
The post Խոշոր ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Nissan X-Trail-ն ու ВАЗ 2107-ը. 4 վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
4 հոգի, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Տաշիր» բժշկական կենտրոն:
«Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com
The post Խոշոր ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Nissan X-Trail-ն ու ВАЗ 2107-ը. 4 վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է appeared first on ԳԱԼԱ.