Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 28 մարդ է մահացել. РИА Новости
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ 28 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նախորդ օրը՝ հուլիսի 8-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում մահվան 32 դեպք էր գրանցվել: Այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4087-ի:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 707 000 դեպք է գրանցվել, որից 10 843-ը՝ մահվան ելքով, ավելի քան 481 000-ը ապաքինվել է: Վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային՝ շուրջ 227 000 դեպքով, որից ավելի քան 162 000-ն արդեն ապաքինվել է: