Ռուսաստանում դեռահասը փորձել է պայթեցնել դպրոցը
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում դեռահասը փորձել է պայթեցնել դպրոցը, ասված է ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուժային կառույցները կանխել են ահաբեկչությունը: Նախնական տեղեկություններով՝ ձերբակալված 15-ամյա դեռահասը դեռևս գարնանը սկսել էր պլանավորել ահաբեկչությունը, ուսումնասիրել պայթուցիկ նյութերի կառուցվածքը, հավաքել 4 ինքնաշեն ռումբ և պահել այդ նպատակով: Հարցաքննության ընթացքում ձերբակալվածն ամբողջովին ընդունել է մեղքը, …