Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իսկական առաջնորդի առաքինությունն իր մտքի, խոսքի և գործի միասնականությունն ու ամբողջականությունն է․ Վիգեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին։ Գրառման մեջ ասվում է․

«Գործընկերներս, համախոհներս, բանակի հրամկազմը, ուսանողներս կհիշեն, որ առաջնորդության մասին քննարկումներում միշտ շեշտել եմ, որ առաջնորդի կարևորագույն հատկանիշն առաքինությունն է: Բացատրել եմ, որ իմ պատկերացմամբ իսկական առաջնորդի առաքինությունն իր մտքի, խոսքի և գործի միասնականությունն ու ամբողջականությունն է:

Դիտելով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը` անընդհատ մտածել եմ, թե որքան առաքինի և ամբողջական կարող է և պետք է լինի առաջնորդը, որպեսզի ստի և դավաճանության ներկայիս միջավայրում երեք ժամ խոսելով երկրի համար կենաց - մահու խնդիրների մասին չարտաբերի մեկ միտք, որն ինձ, որպես ամեն օր իր կողքին եղած, իր վարած բանակցություններին մասնակցած, իրենից անմիջական հրահանգներ ստացած և մեր գործընկերներին իր հանձնարարությունները փոխանցած մարդու առիթ տա գոնե նվազագույն կասկածի կամ վերապահման: Որքան պետք է առաջնորդն արժևորի իր զինակից ընկերների, գործընկերների, նույն խնդիրների հետ առնչված յուրաքանչյուր մարդու վստահությունն ու իր իսկ արժանապատվությունը, որ նույնիսկ տարիներ անց չգայթակղվի փոխելու գեթ մեկ միտք, նախադասություն կամ խոսք` ավելի ականջահաճո լինելու կամ սեփական ճշմարտությունն ավելի համոզիչ դարձնելու համար:

Առաքինության ուժը հենց սրա մեջ է: Կարճաժամկետ առումով, այն դատապարտված է պոպուլիզմի դեմ պայքարում, քանի որ, ինչպես ցույց տվեցին զարգացումները, շատերը նախընտրում են լսել միայն հաճելին: Իսկ հաղթանակ կերտելու, պետություն կայացնելու, հասարակությունը համախմբելու գործում առաքինությունն անփոխարինելի հատկանիշ է առաջնորդի համար: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *