Իսրայելը կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար կանաչ անձնագրեր է ներդնում
Իսրայելի իշխանությունները ներկայացրել են «կանաչ անձնագիր», որը կստանան այն քաղաքացիները, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ կամ արդեն տարել են հիվանդությունը: COVID փաստաթուղթը թույլ կտա բնակիչներին այցելել մարզադահլիճներ, լողավազաններ, ցուցահանդեսներ, ապրել հյուրանոցներում: Այս մասին գրում է Times of Israel պարբերականը:
Նոր վկայականը ներկայացվել է հինգշաբթի, փետրվարի 18-ին, Իսրայելի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնի կողմից: Միաժամանակ, նա նախազգուշացրել է, որ լուրջ իրավական պատժամիջոցներ կգործեն փաստաթուղթը կեղծելու համար:
Քաղաքացիները անձնագիրը կարող են ստանալ փետրվարի 21-ից: