Ամերիկահայ հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, հռչակավոր փոփ-երգչուհի Շերը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանը կոչ են անում միավորել ջանքերը՝ հանուն Հայաստանի և Արցախի մանուկների կրթության հնարավորությունների ընդլայնման և բարվոք ապագայի։