Երուսաղեմում ավելի քան 50 պաղեստինցի է տուժել ոստիկանության հետ բախումների հետևանքով
Առնվազն 53 պաղեստինցի է վիրավորվել ուրբաթ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ: Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը, գրում է Известия-ն:
Հաղորդվում է, որ իրավապահները ռետինե փամփուշտներով կրակ են բացել մզկիթի ծխական համայնքի ուղղությամբ, ինչպես նաև օգտագործել են ձայնային նռնակներ: Ականատեսների խոսքով՝ 23 մարդ հոսպիտալացվել է: Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:
Մայիսի 5-ին հաղորդվել էր, որ Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելում գնդակահարվել է 16-ամյա պաղեստինցի: Նույն օրը հայտնի էր դարձել, որ Արևելյան Երուսաղեմում բողոքի ցույցերի ընթացքում 10 պաղեստինցի վիրավորվել է, երկուսը ձերբակալվել են: