Սլովակիային մատակարարված «Սպուտնիկ V»-ի թեստերը, որոնք անցկացվել են Հունգարիայի լաբորատորիայում, հաջողությամբ են ավարտվել եւ ցույց տվել նրա հուսալիությունը: Այդ մասին մայիսի 7-ին լրագրողներին հայտնել է Սլովակիայի առողջապահության նախարար Վլադիմիր Լենգվարսկին։