Ավտովթար՝ Կոտայքում. իրար են բախվել «Opel» և «ВАЗ 2102» մակնիշերի ավտոմեքենաները, վարորդները տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն. Shamshyan.com
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 12-ին Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, բախվել էին Եղվարդ քաղաքի բնակիչ, 57-ամյա Ժորիկ Հովակիմյանի վարած «Opel» մակնիշի և Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 86-ամյա Սեմյոն Այվազյանի վարած «ВАЗ 2102» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: