Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում  

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-ին մեկնարկած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։ 

Պայքարի դուրս եկած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 4-ը մեդալների են արժանացել ձախ ձեռքով մրցումներում։ 

Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը հերթական անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ ՎՎՖՍՀՄ դասակարգումում (նստած` վերին վերջույթի ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ)։

Ոսկե մեդալ է նվաճել նաև Նաիրա Մեսրոպյանը՝ +65 քաշային կարգում ՖՍՀՄ (ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ) դասակարգումով։

Բրոնզե մեդալներին են արժանացել Մարինե Մկրտչյանը՝ կանգնած մինչև 24 տարեկան ՖՍՀՄ (ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ) դասակարգումով, և Ալեքսանդր Մովսեսյանը՝ կանգնած 70 կգ ԼԽՄ (լսողական խանգարումով մարզիկներ) դասակարգումով։

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքականը, որն աշխարհի առաջնությանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մրցավայր է մեկնել 8 մարզիկով։

Այսօր մեր մարզիկները կպայքարեն աջ ձեռքով։ Հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *