Տիգրան Աբրահամյան. Անչափ մտահոգիչ եմ համարում հատկապես զինծառայող Արեն Արամյանի առողջական վիճակը, որը հետևանք է թշնամու հասցրած հրազենային վիրավորման և անհամատեղելի է կալանքի հետ
Այսօր Արմավիր ՔԿՀ էի գնացել՝ շրջայց կատարելու և հանդիպելու 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ադրբեջանցիների կողմից գերեվարված, իսկ ներկայումս կալանքի տակ գտնվող 5 զինծառայողների հետ։