Չորրորդ նախագահի 3 տարին ու 9 ամիսը՝ լուսանկարներով
Նախագահի պաշտոնից հեռանալու Արմեն Սարգսյանի որոշումն անակնկալ էր նույնիսկ փորձագետների համար։ Նա պատմության մեջ կմնա որպես չորրորդ նախագահ և պետության միակ ղեկավար՝ առանց լծակների։ Սարգսյանի գործառույթները ներկայացուցչական էին, ինչի համար նրան հաճախ համեմատում էին Եղիսաբեթ թագուհու հետ։