Շքամուտքում կողոպտել են տարեց կնոջ
Դեպքը նախորդ տարվա աշնանն էր եղել` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Սեպտեմբերի 11-ին, օրը ցերեկով, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան ու փախել: Տուժած կինը 1-02 էր զանգել: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես մեկնել էին դեպքի վայր, ձեռնարկել միջոցառումներ, սակայն կողոպտողի ինքնությունը պարզել ու նրան հայտնաբերել չէր հաջողվել: Տուժողը նրան տեսել էր միայն թիկունքից: