Մեղրիի երկաթգիծը գործարկելով՝ Ադրբեջանը քաղաքական խնդիր է լուծում․ Աշոտ Թավադյան. «Ա1+»
«Այդ ճանապարհը չի ծառայելու ՀՀ տնտեսական նպատակներին և շահերին։ Մեզ համար դրա տնտեսական էֆեկտը ցածր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն անդրադառնալով Մեղրիի երկաթգծի վերագործարկմանը։ Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ «շատ մոտ ենք արձանագրելու երկաթգծի գործարկման առաջին գործնական արդյունքները»։ «Նրանք ունեն ճանապարհ՝ Բաքու-Կարսը։ Փաստորեն մի հատ էլ …