Ցանկացած պահի լայնամասշտաբ պատերազմ կարող է բռնկվել. Դոնեցկի ղեկավար
Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ լայնամասշտաբ պատերազմ կարող է բռնկվել ցանկացած պահի, և իրենց ուժերը ստիպված կլինեն դիմել Մոսկվային օգնության համար:
«Առաջին հերթին մենք հույսներս մեզ վրա ենք դնում, սակայն չենք բացառում, որ ստիպված կլինենք դիմել Ռուսաստանին, եթե Ուկրաինան՝ Արևմտյան երկրների աջակցությամբ, հատի սահմանված գծերը»,- գործիչն ասել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Վերջինս նշել է, որ մեծ է պատերազմի հավանականությունը, որը կհանգեցնի հսկայական կորուստների: