Իսրայելի գլխավոր դատախազի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել
Իսրայելի կառավարությունը փաստաբան Գալի Բահարավ-Միարային հաստատել է երկրի կառավարության իրավաբանական հարցերով խորհրդականի պաշտոնում, որը համապատասխանում է գլխավոր դատախազի պաշտոնին:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ դա տեղի է ունեցել գաղտնալսման ծրագրային ապահովման հետ կապված սկանդալի ֆոնին: Վերջինս դառնալու է առաջին կինը երկրի պատմության մեջ, որը զբաղեցնում է այդ պաշտոնը:
Նախկին խորհրդական Ավիխայ Մանդելբլիտը հրաժարական է տվել իր լիազորությունների վեցամյա ժամկետի լրանալուն պես:
Վարչապետ Նաֆթալի Բեննեթն այս քայլը կարևոր է համարում՝ պայմանավորված վերջերս մեծ հնչեղություն ստացած իսրայելական Pegasus ծրագրով, որը նախատեսված էր քաղաքացիների գաղտնալսման համար: