«Այս փուլում մտադիր չեմ կուսակցություն հիմնել»․ Թանսու Չիլլեր
1993-1996թթ․ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը հայտարարել է, որ այս փուլում մտադիր չէ քաղաքական կուսակցություն ստեղծել։ Նա այդպես արձագանքել է ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընին, ով պնդում է, թե իրենց քաղաքական ուժի ընթացքը կասեցնելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որ Չիլլերը կուսակցություն հիմնի։