Պուտինն ասել է, որ դեռ վաղ է հրաժարվել նավթից և գազից
Ածխաջրածիններն ակտիվորեն կօգտագործվեն ևս մի քանի տասնամյակ, դրանցից հրաժարվելը դեռ վաղ է։ Այս կարծիքը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Գիտության և կրթության խորհրդի նիստը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ դեռ վաղ է հրաժարվել ածխաջրածիններից, քսան, երեսուն, միգուցե հիսուն տարի այս ամենը ակտիվորեն կօգտագործվի, հատկապես մեր գազային հնարավորությունները»,- ասել է նախագահը։
Բայց միևնույն ժամանակ նա շեշտել է, որ «իրենք պետք է հասկանան, թե ուր է գնում ամբողջ մարդկությունը, ամբողջ մոլորակը»: