Իսպանական երկու գրանդ պատրաստ է գնել Մանեին
«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարող է հեռանալ թիմից։ Սենեգալցու գործող պայմանագիրն ավարտվում է 2023-ին, բայց կողմերը դեռ չեն համաձայնեցրել նոր պայմանագիրը։
Ինչպես գրում է Goal-ը՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «Բարսելոնան», իսկ անձամբ ֆուտբոլիստը պատրաստ է իր ուժերը փորձել Իսպանիայի առաջնությունում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանեի ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալը» և «Տոտենհեմը»։