«Ավելի լավ է խոսել, քան չխոսել». ԵԱՀԿ նախագահը բանակցությունների կմեկնի Կիև և Մոսկվա
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հինգշաբթի երկօրյա այցով կժամանի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինը:
Նրա խոսքով՝ Ռաուն կայցելի Կիև, ինչպես նաև կգնա Ուկրաինայի արևելյան սահմանազատման գիծ։
Յասինը նաև հայտնել է, որ փետրվարի 15-ին Զբիգնև Ռաուն կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսված է բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ԵԱՀԿ-ի կողմից վարվող բարձր մակարդակի երկխոսության շրջանակներում։
«Ավելի լավ է խոսել, քան չխոսել»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ խոսնակը՝ նկատի ունենալով ՌԴ մայրաքաղաքում Ռաուի բանակցությունները։