Գերմանիայում դատախազությունը հետաքննություն է սկսել Bugatti Chiron-ի շարժիչի աշխատանքը մինչև 417 կմ/ժ արագացնելու առնչությամբ (տեսանյութ)
Գերմանական Սաքսոնիա-Անհալթ նահանգի Ստենդալ քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել պոտենցիալ անօրինական մրցավազքի վերաբերյալ, որի ժամանակ վարորդը Bugatti Chiron հիպերքարի շարժիչն արագացրել է մինչև 417 կմ/ժ։ Այս մասին հայտնում է The Local-ը։
Չեխիայում բնակվող սպորտային ավտոմեքենայի սեփականատերը YouTube-ում հրապարակում է մրցարշավի տեսանյութեր, որոնց շնորհիվ էլ հայտնի է դարձել այս դեպքի մասին: Թեև տեսագրություններն արվել են անցյալ տարվա կեսերին, տեսանյութը համացանցում տեղադրվել է հունվարին և դրանից հետո դիտվել է ավելի քան 9 միլիոն անգամ:
Տեսանյութում երևում է արագաչափ, որը Բեռլին-Մագդեբուրգ ավտոմայրուղու հատվածում ցույց է տալիս 417 կմ/ժ արագություն։ Ի պատասխան մեկնաբանությունների, որոնցում ասվում է, որ այսպիսի երթևեկությունն անպատասխանատու և վտանգավոր է, վարորդը նշել է, որ «լավ տեսանելիություն» ուներ և ընդգծել իր Bugatti-ի արգելակման ուժը: