Պետությունը լրիվ չի վճարի մեր առողջության համար, բայց հնարավոր է` փրկի ֆինանսական աղետից
Եկեք անկեղծ լինենք։ Հաճախ պարզապես վախենում ենք հիվանդանոց այցելելուց, որպեսզի էլ ավելի չվատանանք` քանզի գիտենք՝ գները սարսափելի են։ Ընդ որում, նկատեք՝ այն օրվանից, երբ Հայաստանում առաջին անգամ սկսեցին խոսել ողջ բնակչության պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի անհրաժեշտության մասին, այդ գները որոշ դեպքերում աստղաբաշխական դարձան, մինչդեռ համակարգն այդպես էլ չներդրվեց։