Հարցախույզը ցույց է տալիս, որ ավելի շատ հայեր են զգում իրենց երկրի սխալ ուղղությամբ գնալը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Վաշինգտոնի Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2021 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հանրային կարծիքի հարցախույզը գնահատել է Հայաստանի բնակչության տեսակետները քաղաքական, տնտեսական և անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ Հետազոտության հիմնական բացահայտումն այն է, որ բնակչության 46 տոկոսը կարծում է՝ «Հայաստանը գնում է սխալ ուղղությամբ», մինչդեռ միայն 34 տոկոսն է կարծում, որ երկիրը …