«Հայտնի մարդ է, որը եթե մահացավ՝ բոլորս կիմանանք, բայց այդ մարդն էլ է պարտավոր տարին մի անգամ գնալ բանկ ասել՝ ես ողջ եմ, չեմ մեռել». Աղվան Վարդանյան
ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ շատ դժվար է համակերպվել, որ այս դարում, երբ գոյություն ունեն տեսաձայնագրումներ, այսպիսի խնդիրներ են առաջանում. «Մենք բանկերին ենք խնդրում, որ քաղաքացուն 8-րդ հարկից գրկած բերեն բանկ, կամ հակառակը՝ բանկը գնա քաղաքացու տուն, մի կերպ փորձում ենք լուծում տալ, բայց սրան պետք է ինստիտուցիոնալ լուծում տալ»: