ՀՔԱՎ-ը առաջարկություններ է ներկայացրել բժշկական գաղտնիքի վերաբերյալ կարգավորումների շուրջ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրավապաշտպան գործունեության ընթացքում արձանագրել է բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցմանն առնչվող օրենսդրական խնդիրները և դրանք լուծելու առաջարկություններ ներկայացրել։ Բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են փոխանցվել միայն օրենքով նախատեսված սուբյեկտներին և դեպքերով Կառավարության սահմանած կարգով: Չնայած սրանից բխում է, որ երբ պացիենտը կամ նրա …