Եղեգնաձորում և Վայքում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Մարտի 7-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, ինչպես և ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները Եղեգնաձորի բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։