ԱՄՆ-ը կընդունի Ուկրաինայից փախստականներին, սակայն մուտքի պարզեցված սխեմաներ դեռ չի տրամադրում
ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ կընդունի Ուկրաինայից փախստականներին, սակայն դեռևս չի առաջարկում նման անձանց ԱՄՆ մուտքի որևէ պարզեցված ընթացակարգ:
«Նախագահը կողջունի ուկրաինացիներին այստեղ: Իհարկե, նրանք ներկայումս կարող են դիմել փախստականների գործընթացի միջոցով: Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք քննարկել, թե ինչ լրացուցիչ տարբերակներ կան այդ կատեգորիայի մարդկանց ընդունելու համար»,- հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։