Ռուսաստանից մոտ 50.000 բիզնես տեղափոխվել է Հայաստան. առաջին անգամ ականատես ենք լինում բիզնես էմիգրացիայի. Մարաշլյան
Որպեսզի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված քաղաքացիների համար մեր երկիրը դառնա հաբ և ոչ թե լոկ տրանզիտ անվտանգ տարածք, առավել ակտիվ պետք է լինի հատկապես մասնավոր հատվածը, որովհետև պետության մակարդակով տեսանելի ակտիվությունը կարող է Հայաստանին կանգնեցնել նաև որոշակի պատժամիջոցների առաջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանը՝ շեշտելով.