ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման բոլոր դիվանագիտական ջանքերին, այդ թվում և ռուս-ուկրաինական բանակցություններին: Այս մասին Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: