Բաքվի քարոզչական ճնշումներն ու Փաշինյանի հայկական խաչմերուկը
Իրանի հետ հարաբերություններում Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ցանկացած երևույթ ներկայացնում է՝ որպես մեծ ձեռքբերում: Բաքուն և Թեհրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» մասին, որն անցնելու է Իրանի տարածքով։