Որոշ ՔՊ-ականների պաշտոններ չհասան Գյումրու քաղաքապետարանում․ նոր հաստիքները չեն հաստատվել
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետարանում սպասվում էին կառուցվածքային փոփոխություններ․ որոշ բաժիններ միավորվելու էին, որոշները՝ տարանջատվելու, մտադրություն կար նաև նոր բաժին հիմնելու։ Ըստ այդ փոփոխությունների, առաջարկվում էր ստեղծել վերահսկողության բաժին։ Գովազդի, առևտրի ու սպասարկման ոլորտի բաժնից գովազդի բաժինն առանձնացվելու էր, ծրագրերի և արտաքին կապերի բաժինն անվանափոխվելու էր ՝ դառնալով տուրիզմի և արարողակարգի բաժին։ Ավագանու տարեվերջյան նիստի …