Արցախի անվտանգության ու նրա հետագա ճակատագրի հարցը մեծապես կախված է Երևանից․ «5165 շարժում»
«5165 շարժման» անդամները մարտի 26-ին այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտում, Ասկերանում և Խրամորթում, տեղում ծանոթացել իրավիճակին։ Այցի նպատակն էր տեղում հասկանալ Ադրբեջանի զինուժի կողմից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժելու, հայկական զինուժի դիրքերն զբաղեցնելու և Քարագլուխ ռազմավարական բարձունքի մի մասին տիրելու հանգամանքները, ինչպես նաև քաջալերել ադրբեջանական հերթական ագրեսիայից տուժած մեր հայրենակիցներին։ Մեր խնդիրն էր, մասնավորապես, հասկանալ, …