ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել եռակողմ պայմանավորվածությունների կատարումը
Ռուսական խաղաղապահ զորախումբը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ապաէսկալացնելու համար։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի՝ շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գծով, երկու կողմերի հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացիայի համար»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։
Ռուսաստանը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ։
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։
«Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ամենաբարձր մակարդակով ապահովել գործող եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումը», - ասված է հայտարարության մեջ։