Քաջարանում բանկոմատներից կատարված գողության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել են 4 անձինք
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այսօր Քաջարան քաղաքի Խանջյան փողոցում տեղի ունեցած գողության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 30-ին, ժամը 04:40-ի սահմաններում, մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, զինված, ապօրինի մուտք են գործել հիշյալ փողոցում …